Jump to content

Ուիլյամ Բուգրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Բուգրո
ֆր.՝ William Bouguereau
Ի ծնեֆր.՝ Adolphe Williams Bouguereau
Ծնվել էնոյեմբերի 30, 1825(1825-11-30)[1][2][3][…]
ԾննդավայրԼա Ռոշել[4][5]
Վախճանվել էօգոստոսի 19, 1905(1905-08-19)[6][7][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրԼա Ռոշել[8][4][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1850) և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1853)[9]
Մասնագիտություննկարիչ
Ոճակադեմիզմ[10] և Պոնտ-Ավենի դպրոց[10]
Ժանրդիմապատկեր[11], մարդու ձևի գեղանկարչություն[11] և դիցաբանական գեղանկարչություն[11]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներDawn? և Վեներայի ծնումդը
ՄեկենասներՊոլ Դյուրան Ռուել
ՈւսուցիչՖրանսուա Պիկո
ԱշակերտներՊյեր Օգնյուս Կոտ, Էմիլի Դեժյո, Էլիզաբեթ Ջեյն Գարդներ, Ռաֆայել Կոլլեն, Léon Bazille Perrault?, Պոլ Էմիլ Շաբաս, Մորիս Շաբաս, Կլեմենտին Էլեն Դուֆո, François-Alfred Delobbe?, Լյուսիեն Սիմոն, Gabriel Guérin?, Henri Beau?, Henri Biva?, Louis-Marie Désiré-Lucas?, Lajos Márk?, Théophile Deyrolle?, Émile-René Ménard?, Émile Jourdan?, Էմիլ Վերնոն, Étienne Azambre?, Charles-Amable Lenoir?, William Barbotin?, John St Helier Lander?, Jean de Francqueville?, Georges Meunier?, Jules Ronsin?, Eugénie Marie Salanson?, Frank S. Herrmann?, Nasreddine Dinet?, Լիոնել Ռուայե, Ռոբերտ Հենրի, Clément Brun?, Ուիլյամ Բրիմներ, Sarah Conley?[12], Hortense Richard?, Gertrude Christian Fosdick?, Alice Kaub-Casalonga?, Աննա Բլինսկա-Բոհդանովիչ, Guillaume Seignac? և Maria Gażycz?
Պարգևներ
Պաշտոննախագահ
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա և Fondation Taylor?
ԱմուսինՄարի-Նելլի Մոնշաբլոն[13] և Էլիզաբեթ Ջեյն Գարդներ
Համատեղ ապրողՄարի-Նելլի Մոնշաբլոն[13]
ԶավակներHenriette Vincens?[14], Georges Bouguereau?[14], Jeanne Bouguereau?[14], Paul Bouguereau?[14] և Maurice Bouguereau?[14]
ստորագրություն
Изображение автографа
 William-Adolphe Bouguereau Վիքիպահեստում

Ուիլյամ Ադոլֆ Բուգրո (ֆր.՝ William-Adolphe Bouguereau, նոյեմբերի 30, 1825(1825-11-30)[1][2][3][…], Լա Ռոշել[4][5] - օգոստոսի 19, 1905(1905-08-19)[6][7][3][…], Լա Ռոշել[8][4][5]), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիական սալոնային կերպարվեստի ակնառու ներկայացուցիչ արվեստի պատմության մեջ։

Կյանք և կենսագործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Փսիխեայի առևանգումը» (1895 թ.)

Ծնվել է 1825 թվականի նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Լա Ռոշել քաղաքում։ Կերպարվեստն ուսումնասիրել է գեղեցիկ արվեստների Թագավորական դպրոցում։ 1850 թվականին արժանացել է «Prix de Rome» կրթաթոշակին, որն այն ժամանակ հատկացվում էր կերպարվեստ ուսումնասիրող ուսանողներին։ Անհրաժեշտ դրամական միջոցներ ձեռք բերելով՝ Բուգրոն ամբողջապես նվիրվեց իր սիրելի գործին՝ գեղանկարչությանը։ Ընդհանուր առմամբ, կյանքի ընթացքում նա նկարել է ութ հարյուր քսանվեց կտավ։

Բուգրոն ամուսնացել է երկու անգամ։ Երկրորդ անգամ ամուսնացել է տակավին հասուն տարիքում՝ երիտասարդ արվեստասեր ուսանողուհիներից մեկի՝ Էլիզաբեթ Ջեյն Գարդների հետ։

Հանրահռչակություն և անկում

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Նիմփաներն ու սատիրը» (1873)

Բուգրոյի կարիերան, կարելի է ասել, բարեհաջող կայացավ, և կյանքի ընթացքում նկարիչը հասցրեց զգալ հանրահռչակության համը և վայելել քննադատների բարյացակամությունը՝ ավելի քան հիսուն տարի շարունակ ցուցադրելով իր ստեղծագործությունները Փարիզում ամեն տարի կազմակերպվող ցուցահանդեսներում։ Նա այն հազվագյուտ կլասիցիստներից է, որոնց հաջողվել է հիանալի կերպով արտացոլել կերպարների անհատականությունն ու տրամադրությունն իրենց կտավներում։ Պատմական, դիցաբանական, աստվածաշնչային և այլաբանական թեմաներով նրա ստեղծագործություններում ամենափոքր դետալներն անգամ կոմպոզիցիայի տեսանկյունից մանրակրկիտ կերպով չափաձևված են։ 1900 թվականին Դեգան և Մոնեն նրան անվանեցին 19-րդ դարի «մեծագույն նկարիչ»։ Իրականում, ավանգարդիստները նկարչի անունը ծաղրանքով էին նշում և գեղանկարչության տեսանկյունից անթերի հղկված որևէ նկարի վերաբերյալ կարծիք արտահայտելիս գործածում էին «բուգրոյացված» արտահայտությունը։ Վան Գոգը նրան անվանում էր վարպետ, որին լավ վճարում են «փափուկ, սիրունատես» բաներ նկարելու համար[15]։ Բուգրոն, մինչդեռ, ամեն կերպ ընդդիմանում էր իմպրեսիոնիստների ստեղծագործությունների ցուցադրմանն իր կողմից «բռնագրավված» ցուցասրահներում՝ անվանելով դրանք անավարտ էսքիզներ։ 20-րդ դարի սկզբին նրա անունն ու կտավները անխնա քննադատվում էին, քանի որ գերիշխում էր նկարչին խորթ իմպրեսիոնիզմը։

«Ես ընդունում և հարգում եմ գեղանկարչության բոլոր դպրոցները, որոնց հիմքում դրված է բնության մանրազնին ուսումնասիրության, ճշմարտության և գեղեցկության որոնման գաղափարը։ Միստիկների, իմպրեսիոնիստների, պուանտիլիստների և այլլոց մասին կասեմ, որ չեմ տեսնում աշխարհն այնպես, ինչպես իրենք են տեսնում։ Սա է նրանց չսիրելու իմ միակ պատճառը», Ուիլյամ Բուգրո[16]։

Ուիլյամ Բուգրոն կյանքին հրաժեշտ տվեց 1905 թվականի օգոստոսի 19-ին հայրենի Լա Ռոշել քաղաքում։ Բարեբախտաբար, նա մեզ հետ չէր, որպեսզի հետևեր ավանդական արվեստի վրա կատարվող անարդար հարձակումներին, որոնք մի քանի տասնամյակների ընթացքում տակնուվրա արեցին արվեստի ողջ աշխարհը։ Այսպիսով, անցած դարի ընթացքում նկարչի անկրկնելի ստեղծագործությունները դիմակայում էին պարբերական հարձակումների անտանելի տարափին։ Բուգրոյի ճակատագիրն այս տեսանկյունից շատ նման է Ռեմբրանդտի ճակատագրին, որի ստեղծագործությունները ևս ծաղրուծանակի ենթարկվելով՝ դուրս էին մղվում թանգարաններից ու արվեստի պաշտոնական շրջաններից նկարչի մահից հետո շուրջ հարյուր տարի շարունակ։ Որոշ ժամանակ անց արվեստի աշխարհում ամեն ինչ կարգավորվեց, և բարձրակարգ գեղանկարչությունը, անկախ պատկանելության դարաշրջանից, վերստին սկսեցին ըստ արժանվույն գնահատել։ Զուգահեռաբար աճեց հետաքրքրությունը Բուգրոյի ստեղծագործությունների հանդեպ։ Սկսած 1979 թ նրա կտավների գինն աճուրդներում քառապատկվեց։ Հետագայում նկարչի կտավների գինը սրընթաց բարձրացավ 1984 թ մշակույթի պատմությանը նվիրված ցուցահանդեսների շնորհիվ, որոնք կազմակերպվեցին Փարիզի «Petit Palais» թանգարանում, այնուհետև՝ ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքի «Wadsworth Athenaeum» արվեստի թանգարանում և ավարտվեցին Կանադայի Մոնրեալ քաղաքի «Գեղեցիկ արվեստների թանգարանում»։ Այժմ նկարչի կտավները ցուցադրվում են աշխարհի շուրջ հարյուր թանգարաններում և առակային բարձր գներ ունեն։

Ուիլյամ Բուգրոն կարողացել է կենդանացնել կերպարներին՝ արտացոլելով նրանց անհատական առանձնահատկությունները և տրամադրությունն իր կտավներում։ Նա կերպարին կենդանություն էր հաղորդում այնպես, ինչպես Ռեմբրանդտը, սակայն վերջինս իր ստեղծագործություններում արտացոլում է ծերության ոգին, Բուգրոն՝ երիտասարդությունը և գեղեցկությունը[17]։

Հետաքրքիր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գթասրտություն» (1878 թ)
«Չարակամություն» (1899 թ)
  • 1980 թվականին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը որոշեց ընդմիշտ իրեն վերապահել Բուգրոյի նկարած երկու կտավների ցուցադրման իրավունքը, քանի որ դարասկզբից դրանք բարձիթողի վիճակում մնացել էին թանգարանի պահեստում։
  • 2000 թվականի ամռան աճուրդներից մեկում Բուգրոյի՝ 1878 թվականին նկարված «Գթասրտություն» կտավը վաճառվեց 3, 600, 000 ԱՄՆ դոլարով։
  • Ուիլյամ Բուգրոն առաջինն էր, որ մտածեց կանանց առջև բացել Ֆրանսիական ակադեմիայի դռները։
  • Նկարչի ամբողջական անվան մասին տեղեկությունները տարբեր են. ըստ որոշ աղբյուրների՝ նրա անունը Ուիլյամ-Ադոլֆ Բուգրո է (նկարչի ստեղծագործական անունը), ըստ այլ աղբյուրների՝ Ադոլֆ Ուիլյամ Բուգրո (Ֆրանսիայում ընդունված պաշտոնական տարբերակ)։ Կտավներն ավարտելով՝ նկարիչը ստորագրում էր պարզապես՝ Ուիլյամ Բուգրո, ինչից կարելի է ենթադրել, որ նրա անունը «Ուիլյամ» է, այլ ոչ՝ «Ադոլֆ»՝ անկախ անվան, ազգանվան և հայրանվան հերթականությունից։ Ստեղծագործական կյանքի վաղ շրջանում նա կտավները ստորագրում էր ֆրանսերեն տառերով՝ «W.Bouguereau.ամսաթիվ», ավելի ուշ՝ լատիներեն տառերով՝ «W-BOVGVEREAV-ամսաթիվ»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 William Adolphe Bouguereau (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 William Adolphe BouguereauOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 William Adolphe Bouguereau (նիդերլ.)
  8. 8,0 8,1 8,2 Encyclopædia Britannica
  9. AGORHA (ֆր.) — 2009.
  10. 10,0 10,1 https://www.getty.edu/art/collection/artists/780/william-adolphe-bouguereau-french-1825-1905/
  11. 11,0 11,1 11,2 Artnet — 1998.
  12. American Biographical Archive
  13. 13,0 13,1 WikiTree — 2005. — ed. size: 23699588
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 http://www.pittart.com/grandi-maestri-pittori/biografia/william_bouguereau.htm
  15. «Տեսակետ արվեստի մասին. Բուգրոյի համար արվեստը միայն "գեղեցիկն" է» Գրեյս Գլյուք, 1985թ հունվարի 6, Նյու Յորք Թայմս
  16. «Ակադեմիական ավանդույթներն՝ անհատականացված»
  17. ««Ուիլյամ Բուգրո (1825-1905թթ.)», հեղինակ՝ Դեմյեն Բարտոլի (թարգմանությունը՝ Քինգսլի Օուենի և Խուան Մարտինեսի, խմբագրումը՝ Ֆրեդ Ռոսի)». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Բուգրո» հոդվածին։